Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Grovf-ի հաջողության պատմությունը՝ նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը ստանալուց հետո
News 07/08/2020 09:39

Grovf-ը, որը ՁԻՀ-ի նախկին ստարտափ դրամաշնորհառուներից մեկն է, տվյալների բազաների եզակի սերվեր է, որը հատուկ նախագծված է IIoT տվիչների կողմից գեներացված տվյալները պահելու և օպտիմալացնելու համար:

Նախատիպն արդեն ցույց է տվել իր առավելությունը՝ 10 անգամ արագացնելով գործարքները նման լուծումների համեմատ։

«Grovf»-ի թիմը բաղկացած է բիզնեսի և տեխնոլոգիայի ոլորտում զգալի փորձ ունեցող 12 մասնագետներից։ Ընկերության հիմնական տեղակայումը Երևանում է /Հայաստան/ և Բերկլիում /Կալիֆոռնիա/։

Թիմը Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ է ստացել 2017 թվականին, որն օգտագործվել է «Grovf»-ի հետազոտությունների ու մշակումների նախաձեռնություններն իրականացնելու համար։

«Ֆինանսավորումը մեզ հնարավորություն տվեց կատարելագործել մեր տեխնոլոգիան` այն դարձնելով մեր հաճախորդների համար էլ ավելի համոզիչ առաջարկ: Դրա օգնությամբ մենք նաև համալրեցինք մեր թիմը՝ նոր փորձառու անդամներով, որոնք օգնեցին արագացնել ծրագրի մշակումը և հասնել մեր հավակնոտ նպատակներին»,- նշում է «Grovf»-ի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը:

«Grovf»-ն այժմ աշխատում է հիշողության ընդլայնման MonetX ծրագրի վրա, որը նպատակ ունի նոր լուծում տրամադրել գերծավալուն տվյալների շտեմարանի հիշողության ընդլայնման և «հիշողությունա-կենտրոն» հաշվարկների համար:

«Շնորհիվ իր ճկուն և ծախսարդյունավետ բնույթի, այս տեխնոլոգիան թույլ կտա ընդլայնել հիշողությունը յուրաքանչյուր սերվերի համար՝ տասնյակ տեռաբայտերով և դրանով էքսպոնենտալ կերպով արագացնել հաշվարկները: Առաջիկա 1 տարվա ընթացքում մեր ծրագրերը ներառում են մեր պրոդուկտների պիլոտային տարբերակների վերջնականացում և առաջին վաճառքը՝ ոլորտի խոշորագույն գերծավալների օպերատորներից մեկին»,- պարզաբանում է Խաչիկ Սահակյանը:

Նման վառ տեսլականով և աշխարհը փոխելու պատրաստակամություն ունեցող ձեռնարկատերերին EIF-ը խրախուսում է դիմել «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների» մրցույթին, որը կարող է բացել նոր դռներ՝ հետաքրքիր հնարավորություններով:

Ի դեպ, դրամաշնորհային հերթական փուլին դիմելու վերջնաժամկետը երեկ էր։ Հերթականը բաց չթողնելու համար համար հետևեք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին։