Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Նոր ստեղծարարական ձեռներեցություն Գյումրիում. Դրամաշնորհային ծրագրի հաղթողները կիրականացնեն իրենց բիզնես նախագծերը
News 07/08/2020 11:35

Չորս գյումրեցիներ կյանքի կկոչեն իրենց ստեղծարար բիզնես–նախագծերը Գյումրու Տիգրան Մեծ պողոտայում՝ դարձնելով այն ավելի բանուկ ու գրավիչ տեղացիների և այցելուների համար։ Նախագծերի իրականացմանը նպաստում է «Բաց Գյումրի» նախաձեռնության և ԱՄՆ պետքարտուղարության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի (AEIF) 2019-2020 դրամաշնորհային ծրագրիրը։  Վերջինիս նպատակն է նպաստել Գյումրիում Տիգրան Մեծ (նախկին Ինտերնացիոնալ) պողոտայի համայնքում փոքր և միջին բիզնեսների ստեղծմանը ստեղծարար ոլորտում։ Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Գյումրին կունենա «Ֆրանգուլյան» ֆոտո արհեստանոց, Kristina G Zayimtsyan Boutique նորաձևության տուն, ինչպես նաև ձեռքի աշխատանքի յուրահատուկ գործեր, որոնք կներկայացնեն Rashani and Jevo Art Studio-gallery–ն և Թաղիաքործության արվեստանոցը։

Նախագծի չորս հաղթողներից մեկի Հովհաննես Ֆրանգուլյանի հիմնադրվելիք «Ֆրանգուլյան» ֆոտոարհեստանոցի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի հին մշակույթի տարածմանը և գրավել արտերկյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Ֆոտոարհեստանոցը սպասարկելու է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին` նրանց լուսանկարելով հին ալեքպոլյան հագուստով քաղաքի ամենահայտնի մշակութային միջավայրերում։ 

Քրիստինա Զայիմցյանի նորաձևության տունը ուղղված կլինի կանանց և երիտասարդության համար նորաձև և ոճային հագուստի կարի գործունեությանը։ Արտադրանքը լինելու է ձեռքի աշխատանք` բաղկացած հեղինակային արտադրած կտորներից և բրենդից։

Rashani and Jevo Art Studio-gallery կներկայացնի Անի Ռաշոյանի ձեռքի աշխատանքները`զարդեր, նկարներ, կերամիկա: Աշխատանքները պատրաստված են բնական քարերից, մրգերի կորիզներից, փայտից, ակրիլից, յուղաներկից և այլ նյութերից։

Թաղիաքործության արվեստանոցը նվիրված կլինի բրդյա զանազան ապրանքների պատրաստմանը` բրդյա պայուսակներ, հողաթափեր, բաճկոններ, վերարկուներ, շարֆեր, հուշանվերներ և այլ տեսակի բրդյա իրեր։  Արվեստանոցը կգործի նաև որպես թաղիքի պատրաստման, ուսուցման և վաճառքի վայր։ 

Դրամաշնորհային ծրագիրը  մեկնարկվեց 2019 թ.–ի նոյեմբերին`շարունակվելով մինչև 2020 թ.–ի ապրիլը։ Այս ընթացքում շուրջ 30 մասնակիցներ հաճախեցին ստեղծարարական ոլորտում ձեռներեցության զարգացման ուսուցաղական դասընթացների և ոլորտի առաջատար փորձագետների խորհրդատվությունների շնորհիվ  ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռներեցության առաջխաղացման և հաղորդակցության ոլորտներում։ Ութ մասնակիցները դասընթացների ավարտին զարգացրին և ներկայացրեցին իրենց բիզնես նախագծերը մասնագիտական ժյուրիի անդամներին։ Մրցույթի արդյունքում հաղթող չորս մասնակիցներից երեքը ստացան յուրաքանչյուրը 1 000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ 868 ԱՄՆ դոլար: Դրամաշնորհները սկզբնական փուլում կնպաստեն հաղթողների նախագծերի իրականացմանը։ Ընտրող հանձնաժողովի կազմում էին Ներդրումների Աջակցման Կենտրոնի (նախկին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) Շիրակի մարզի պատասխանատու Արթուր Զակարյանը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը  և Invest in Armenia ընկերության հիմնադիր և տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության Աջակցման գրասենյակի տնտեսագետ Հովսեփ Պատվականյանը: 

Ծրագրի շրջանակում ընտրված բիզնեսների հիմնական ուղղություններն էին սննդի կետեր, հյուրատներ, փոքր գարեջրատներ, ձեռագործ իրերի արհեստանոց-խանութներ և մասնակիցների կողմից առաջարկված այլ մասնագիտական ստեղծարար գաղափարներ։

Ծրագիրը մեկնարկվել և իրականացվել է Deem Communications ռազմավարական հաղորդակցության գործակալության աջակցությամբ, որը նաև իր մասնագիտական ներդրումն է ունեցել դասընթացների ընթացքում։

 

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: