Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է իր կողմից համաֆինանսավորվող դասընթացների ցանկը
News 10/08/2020 10:07

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն առաջարկում է մասնակցել իր կողմից համաֆինանսավորվող դասընթացներին ու դառնալ մասնագետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Web (HTML/CSS)»-ի երկամսյա դասընթացը կազմակերպվում է Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամի կողմից և նախատեսված է 250 սկսնակ և միջին մակարդակի մասնակցի համար։

«.NET/C#»-ի երկամսյա դասընթացը ևս կազմակերպվում է Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամի կողմից և նախատեսված է 200 սկսնակ և միջին մակարդակի մասնակցի համար։

«Quality Engineering»-ի դասընթացը կազմակերպվում է «Business Development Group»-ի կողմից և նախտեսված է 200 սկսնակ և միջին մակարդակի մասնակցի համար։ Սկսնակների համար դասընթացի ընդհանուր տևողությունը 1,5 ամիս է, միջին մակարդակի դիմորդների համար՝ 3 ամիս։

«SAS BASE»-ի երկամսյա անվճար դասընթաց է առաջարկում «The Gurus» ընկերությունը՝ նախատեսված 90 մասնակցի համար։