Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի շրջանակներում կազմակերպվում է առցանց քննարկում, որի ընթացքում ձեռնարկությունների վաճառքի առաջատար մասնագետները կխոսեն այն մասին, թե ինչպես արդյունավետորեն վաճառել մեծ կորպորատիվ հաճախորդներին:
Քննարկման խոսնակներն են․
Քիրստեն Բոյլեու՝ SAP ընկերությունում թվային տրասնֆորմացիայի ապահովման գլոբալ ղեկավար,
Բոբ Ապոլոն՝ Inflexion-Point Strategy Partners ընկերության հիմնադիր,
Ռոբերտ Սչոենֆիլդ՝ Krisp ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն,
Վարագ Ղարիբջանյան՝ Clay AIR ընկերության եկամուտների գծով գլխավոր պատասխանատու,
Էդուարդ Մկրտչյան՝ Վիվա-ՄՏՍ ընկերության վարչական ծառայությունների բաժնի վարիչ։
Քննարկումը կվարի Զարեհ Զուրաբյանը՝ Bio-ITech, Americas ընկերության տնօրեն:
Քնարկման վերջում խոսնակներին կարող է հարցեր ուղղել նաև հանդիսատեսը։
Քննարկումը տեղի կունենա օգոստոսի 28-ին, 20։00-ին։ Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ այս հղումով:
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: