News
11/08/2020 06:37
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն առաջարկում է մասնակցել իր կողմից համաֆինանսավորվող դասընթացներին ու դառնալ մասնագետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
«Project Management»-ի երկամսյա դասընթաց է առաջարկում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը՝ 200 մասնակցի համար նախատեսված: Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
«SMM»-ի դասընթացը նախատեսված է սկսնակների համար: Դասընթացը կազմակերպում է «Skill»-ը: «SMM» մասնագետների պատրաստման դասընթացը նախատեսված է 200 մասնակցի համար:
«SEO»-ի դասընթացը կազմակերպում է «Skill»-ը: Դասընթացը նախատեսված է սկսնակ մակարդակի 50 մասնակցի համար: