Եթե ունեք փորձառություն նորարարական տեխնոլոգիական լուծումների ծրագրավորման մեջ, եթե կարծում եք, որ ձեր լուծումները կարող են օգնել սփյուռքահայերին, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Հայաստան կամ արդեն հայրենիքում են, ապա այս ծրագիրը ձեզ համար է։
GovTech Launchpad նախագիծը միջազգային պիլոտային նախաձեռնություն է, որը կյանքի է կոչվում GIZ-ի, Իմփաքթ Հաբ Երևանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ։
GovTech Launchpad-ը նպատակ ունի ստարտափների և հանրային սեկտորի միջև համագործակցության միջոցով նորարական լուծումներ կերտել հանրային սեկտորի խնդիրների համար։
Նախագիծը տեխնոլոգիական ստարտափները և հանրային սեկտորը կմիավորի երկկողմ շահավետ նորարարական գործընթացում՝ զուգակցելով երկու ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման համատեղ հնարավորությունները։
Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 23-ն, ժամը 23:59-ին է, իսկ նախագծի ընդհանուր ժամանակացույցն այսպիսին է.
Մեկնարկային միջոցառում – Օգոստոս 2020
Գրանցման և ընտրության ճամբար – Օգոստոս 2020
2.5 օր տևող կրթական ճամբար և մրցանակաբաշխություն- Սեպտեմբերի սկիզբ 2020
Մինչև երեք ամիս ակսելերացիոն շրջան- Սեպտեմբեր-նոյեմբեր 2020
Ավարտական ելույթների միջոցառում – Նոյեմբեր 2020: