Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է
News 12/08/2020 08:12

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները և շրջանավարտները պատմում են իրենց ուսումնական փորձառության մասին։

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ՏԳԲ ծրագրի շրջանավարտ Տիգրանն այժմ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Հաշվի առնելով այն փաստը, որ տվյալագիտությունը մեծ թափ է առել վերջին տարիներին, նա չէր ուզում հետ մնալ աշխարհից, ուստի ընտրեց այս ուղղությունը։

Տիգրանը նշում է, որ այս մագիստրոսական ծրագիրն այն հազվադեպ ծրագրերից է, որը տվյալագիտության ոլորտում ժամանակի տենդենցներին համահունչ գիտելիք և հմտություններ է տալիս ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառուներին։

Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 24-ը:

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: