Categories: News

Այսօր կկայանա C#/.NET ծրագրավորման լեզվի դասընթացի տեղեկատվական հանդիպումը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է C#/.NET ծրագրավորման լեզվի դասընթաց։ C#/․NET դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Այսօր, 19։00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ դասընթացին ընդառաջ։
Քննարկելվելու է.
  • Ինչ գիտելիքներ են անհրաժեշտ միջին մակարդակի դասընթացին միանալու համար,
  • արդյոք C#-ն այժմ մեծ կիրառություն ունի,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,                                                                 
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։
Մասնակցելու համար ծանոթացեք ծրագրի մանրամասներին և լրացրեք դիմում-հայտը։
Share