Այսօր՝ 20:00-ին, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր լսարանին կներկայացնի պանելային ֆորմատի լայվ քննարկումների DigiTalk շարքի երկրորդ թողարկումը։ Digitalk Series Vol.2-ի շրջանակներում քննարկման թեման արդի ռազմարդյունաբերությունն է՝ որպես տեխնոլոգիական խնդիրների համակարգ։
Քննարկման բանախոսներն են ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, e-Hayq ընկերության հիմնդաիր տնօրեն Վահագն Պողոսյանը, փորձագետներ Ավետիք Քերոբյանը և Դավիթ Գալոյանը։
Քննարկման նպատակն է հանրությանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտին, ներկայացնել արդի ռազմարդյունաբերական խնդիրները՝ որպես տեխնոլոգիական տարբեր լուծումներ միավորող համակարգ։
Առցանց քննարկման ընթացքում բանախոսները կպատասխանեն օգտատերերի հարցերին։ Հարցերը հնարավոր է ուղարկել նախապես՝ գրանցվելով այստեղ։