Categories: News

Արդի ռազմարդյունաբերությունն է՝ որպես տեխնոլոգիական խնդիրների համակարգ. այսօր տեղի կունենա Digitalk Series Vol.2 քննարկում

Այսօր՝ 20:00-ին, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր լսարանին  կներկայացնի պանելային ֆորմատի լայվ քննարկումների DigiTalk շարքի երկրորդ թողարկումը։ Digitalk Series Vol.2-ի շրջանակներում քննարկման թեման արդի ռազմարդյունաբերությունն է՝ որպես տեխնոլոգիական խնդիրների համակարգ։

Քննարկման բանախոսներն են ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, e-Hayq ընկերության հիմնդաիր տնօրեն Վահագն Պողոսյանը, փորձագետներ Ավետիք Քերոբյանը և Դավիթ Գալոյանը։

Քննարկման նպատակն է հանրությանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական ոլորտին, ներկայացնել արդի ռազմարդյունաբերական խնդիրները՝ որպես տեխնոլոգիական տարբեր լուծումներ միավորող համակարգ։ 

Առցանց քննարկման ընթացքում բանախոսները կպատասխանեն օգտատերերի հարցերին։ Հարցերը հնարավոր է ուղարկել նախապես՝ գրանցվելով այստեղ։

Share