Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Թումո ճամբար 2020-ն ավարտվել է. այն այս տարի անցել է ամբողջովին առցանց
News 12/08/2020 09:23

Լուսանկարում Լիանան է՝ Տավուշի մարզի Կողբ գյուղից։ Այս օրերին Լիանան մասնակցում էր Թումո ճամբարին։ Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանի, ապահովվելով համակարգիչներով, 3 շաբաթվա ընթացքում հասցրել են խորանալ Թումոյի կրթական ծրագրի ուղղությունների մեջ` ծրագրավորումից մինչև անիմացիա ու երաժշտություն: Բացի այդ` նրանք ունեցել են թանգարանների վիրտուալ այցելություններ, դասախոսություններ, օնլայն մարզանքներ ու անգամ ազգագրական պարի դասեր։

Մասնակիցների ընտրության հարցում օգնել է World Vision-ը, իսկ ինտերնետ կապն ապահովել է Beeline-ը։

Ճամբարը մասնակիցների համար ամբողջովին անվճար է եղել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայ Կրթական Հիմնարկությունի, Իրեն Գյուլնազարյան անվան կրթական հիմնադրամի, Կոնվերս Բանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, Ինգո Արմենիայի, American Renaissance School-ի, ՀԱԷԿՇԻՆ ընկերության, կանադաբնակ մեր հայրենակից Վահան Քոլոլյանի և ամերիկաբնակ Լինդա Ազարյանի աջակցության շնորհիվ։

Համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի Թումո ճամբարն անցել է առցանց։