News
13/08/2020 05:56
Գործընթացների շրջադարձային թվայնացման արդյունքում տվյալագետների պահանջարկը տարեկան աճում է մոտ 29%-ով։
Ուզու՞մ եք ունենալ պահանջված մասնագիտություն։ Դիմե՛ք «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին՝ միանալով ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացող այս ոլորտին։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը կարևորում է գիտելիքի և հմտությունների պրակտիկ կիրառությունը տարբեր ոլորտներում և չի խրախուսում զուտ տեսական, վերացական կրթությունը։ Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ ուսանողների իրականացրած գիտական նախագծերի և թեզերի մոտ 60%-ը կիրառություն են ստացել մասնավոր հատվածում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է:
ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Enterprise Incubator Foundation (EIF)-ի ու ISTC-ի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: