ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:
Արդեն կարող եք դիմել «Cybersecurity» դասընթացներին մասնակցելու համար:
Այն առաջին փուլում հնարավորություն կտա՝
- նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները,
 - նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները,
 - նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար,
 - պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում,
 
իսկ երկրորդ փուլում.
- 
նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
 - 
նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ
 - 
նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը
 - 
նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
 - 
նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
 - 
նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն
 - 
բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար
 - 
բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը:
 


