Հունիս, 2024
June 2024
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մեկնարկել է «Cybersecurity»-ի համաֆինանսավորվող դասընթացի գրանցումների փուլը
News 13/08/2020 06:35

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:

Արդեն կարող եք դիմել «Cybersecurity» դասընթացներին մասնակցելու համար:

Այն առաջին փուլում հնարավորություն կտա՝

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները,
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները,
  • նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար,
  • պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում,

իսկ երկրորդ փուլում.

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը

  • նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ

  • նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը

  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար

  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար

  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն

  • բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար

  • բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը: