Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սկսնակ և միջին մակարդակների «iOS» ծրագրավորման դասընթացներին մասնակցության հայտերն արդեն ընդունվում են
News 13/08/2020 06:47
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Sunny School» ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» ծրագրավորման դասընթացներ:
Սկսնակ և միջին մակարդակների «iOS» ծրագրավորման դասընթացներին մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:
Դասընթացը հնարավորություն կտա՝
  • տիրապետել #SWIFT-ի և #iOS-ի բազային գիտելիքների,
  • ունենալ գաղափար #OOP-ի մասին,
  • ծանոթանալ iOS հավելվածների ծրագրավորմանը (էջերի Life cycle, էջից էջ անցում և այլ գործիքակազմեր),
  • տիրապետել մեր ամենօրյա օգտագործման հավելվածների նմանօրինակ ծրագրերի պատրաստմանը,
  • պատրաստել ֆունկցիոնալ iOS- հավելված՝ օգտագործելով SWIFT-ը,
  • դիմել և մասնակցել հարցազրույցների iOS-ի ծրագրավորող աշխատելու համար:
Դասընթացին մասնակցելու համար նախ անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը, հանձնել առցանց թեստ: Ընդունելության թեստի արդյունքների ամփոփումից հետո կապ կհաստատվի մասնակցի հետ: