Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Tech Week Goris 2020-ը կմեկնարկի օգոստոսի 28-ին
News 13/08/2020 09:31

Ապրիլի 17-19-ը պետք է տեղի ունենանար Tech Week Goris-ը։ Համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց։ Հիմա Tech Week Goris-ը կանցկացվի օգոստոսի 28-30-ը։

Tech Week-ը մեկշաբաթյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում:

Մեկ Տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն.

  • JS day՝ Tech Events Armenia-ի կողմից,
  • Software Testing and not only՝  ArmSTQB – Armenian Software Testing Qualifications Board-ի կողմից,
  • HackFest՝  ArmSec Foundation֊ի կողմից,
  • Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula֊ի կողմից,
  • Seaside Conf՝ Seaside Startup Summit֊ի կողմից,
  • Invest Conf` smartgate.vc կողմից,
  • կլոր սեղան քննարկումներ։

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

  • նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
  • «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում,
  • «Ինստիգեյթ Մոբայլ»-ը Կապանում կհիմնի ինժեներական թիմ:

Ամենահայտնի հայկական ՏՏ ընկերություններն ու դեմքերը կհանդիպեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։

Միջոցառումների շարքը հարթակ կլինի ՏՏ համայնքի միջև կապերի հաստատման և Հայաստանի մարզերի հզորացման համար։

Tech Week-ը կազմակերպվում է gg և Instigate ընկերությունների կողմից։ Գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct Development Office ընկերությունն է։ Event Partner-ն է Skill-ը:

Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։

Գրանցման հղումը հասանելի կլինի շատ շուտով։