Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկեր Quick Start-ն այսօր, 19։00-ին մեկնարկում է Kanban 4PRO դասընթացը։
Kanban-ը agile մեթոդոլոգիայի ամենահայտնի շրջանակներից է, որն ակտիվորեն օգտագործվում է մերօրյա agile թիմերի աշխատանքների մեջ։ Այն օգտագործման համար շատ առավելություններ ունի։
Kanban-ը ճկուն է: Չկա նշանակված ժամանակահատված, և առաջնահերթությունները գնահատվում են՝ հիմնվելով ամենաթարմ տեղեկատվության վրա:
«Kanban 4PRO» ծրագրի նպատակն է մասնակիցներին փոխանցել խորը գործնական գիտելիքներ Kanban-ի վերաբերյալ՝ իրական կյանքից վերցրած տարբեր օրինակների հիման վրա:
Ծրագրին կարող են մասնակցել.
-
«Project Management Fundamentals» կամ «Agile Project Management» ծրագրերի շրջանավարտներ,
-
նախագծերի ղեկավարներ (ՏՏ ընկերությունների, ինչպես նաև միջազգային ընկերությունների),
-
պրոդուկտի մենեջերներ,
-
scrum master-ներ։
Դասընթացավարը Արամ Պետրոսյանն է։ Դասընթացը կվարվի անգլերեն։
Դասընթացին գրանցվել կարող եք այստեղ։