Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Quick Start-ն այսօր կանցկացնի Kanban 4PRO դասընթաց
News 14/08/2020 03:45

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկեր Quick Start-ն այսօր, 19։00-ին մեկնարկում է Kanban 4PRO դասընթացը։

Kanban-ը agile մեթոդոլոգիայի ամենահայտնի շրջանակներից է, որն ակտիվորեն օգտագործվում է մերօրյա agile թիմերի աշխատանքների մեջ։ Այն օգտագործման համար շատ առավելություններ ունի։

Kanban-ը ճկուն է: Չկա նշանակված ժամանակահատված, և առաջնահերթությունները գնահատվում են՝ հիմնվելով ամենաթարմ տեղեկատվության վրա:

«Kanban 4PRO» ծրագրի նպատակն է մասնակիցներին փոխանցել խորը գործնական գիտելիքներ Kanban-ի վերաբերյալ՝ իրական կյանքից վերցրած տարբեր օրինակների հիման վրա:

Ծրագրին կարող են մասնակցել.

  • «Project Management Fundamentals» կամ «Agile Project Management» ծրագրերի շրջանավարտներ,

  • նախագծերի ղեկավարներ (ՏՏ ընկերությունների, ինչպես նաև միջազգային ընկերությունների),

  • պրոդուկտի մենեջերներ,

  • scrum master-ներ։

Դասընթացավարը Արամ Պետրոսյանն է։ Դասընթացը կվարվի անգլերեն։ 

Դասընթացին գրանցվել կարող եք այստեղ։