Categories: News

Արեգ Գևորգյանը կվարի ներկայացման արվեստի դասընթացը Բութքեմփի երևանյան մասնակիցների համար

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի բութքեմփի շրջանակում անցկացվող վերջին դասընթացը լինելու է ներկայացման արվեստի մասին։

Բութքեմփի երևանյան մասնակիցների համար ներկայացման արվեստի դասընթացը կվարի Արեգ Գևորգյանը:

Արեգը ISTC հիմնադրամի տնօրենն է, ինչպես նաև դասավանդում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի «Տեխնոլոգիական ձեռներեցություն» առարկան:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան գրավիչ ներկայացնել իրենց բիզնես գաղափարը, կծանոթանան story telling-ի հիմունքներին՝ որպես սեփական գաղափարները ներդրողներին ներկայացներու գործիք:

Share