News
21/08/2020 13:15
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Starthub Armenia-ին տեղեկացնում են, որ արդեն ընդունվում են #Python ծրագրավորման դասընթացին մասնակցության հայտերը:
Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/python
Սկսնակ մակարդակի Python դասընթացը հնարավորություն է տալու՝
- Ծանոթանալ Python լեզվի հիմունքներին եւ առանձնահատկություններին
- Սովորել աշխատել տվյալների պարզ եւ բարդ կառուցվածքների (primitive and non-primitive data structures) հետ
- Սովորել ստեղծել եւ աշխատել ֆունկցիաների հետ՝ կոդի կրկնումից խուսափելու եւ ծրագրի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով
- Ծանոթանալ տարբեր ֆորմատի ֆայլերի հետ աշխատանքին
- Ծանոթանալ Python լեզվի օբյեկտ կողմնորոշված (object oriented) հատկությունների հետ
- Ծանոթանալ Python լեզվի հիմնական եւ լրացուցիչ գրադարանների հետ
Միջին մակարդակի Python դասընթացի հիմնական նպատակներն են`
- Պատկերացում ձեւավորել ԷՀՄ ճարտարապետության կառուցվածքի մասին
- Հաղորդել Python ծրագրավորման լեզվի խորացված գիտելիքներ
- Հիմունքային գիտելիքներ հաղորդել ալգորիթմական ծրագրավորման մասին
- Պատկերացում ձեւավորել ցանցային տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցների մասին
- Տալ խորացված գիտելիքներ web տեխնոլոգիաների, ցանցային ճարտարապետության եւ փոխգործելիության վերաբերյալ
- Ծանոթացնել տվայլների պահպանման եղանակներին
- Սովորեցնել ծրագրային միջավայրերի եւ տվյալների բազաների փոխկապակցման եղանակները
- Հաղորդել խորացված գիտելիքներ Flask ֆրեյմվորքի եւ փոխկապակցված գրադարաններնի մասին
- Փոխանցել գիտելիքներ scrapping-ի հիմնական մեխանիզմների մասին
- Ձեւավորել կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա ինքնակրթությանը «Ծրագրավորում» մասնագիտության մեջ