Categories: News

Python ծրագրավորման դասընթացին մասնակցության հայտերն արդեն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Starthub Armenia-ին տեղեկացնում են, որ արդեն ընդունվում են #Python ծրագրավորման դասընթացին մասնակցության հայտերը:

Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/python

Սկսնակ մակարդակի Python դասընթացը հնարավորություն է տալու՝

  • Ծանոթանալ Python լեզվի հիմունքներին եւ առանձնահատկություններին
  • Սովորել աշխատել տվյալների պարզ եւ բարդ կառուցվածքների (primitive and non-primitive data structures) հետ
  • Սովորել ստեղծել եւ աշխատել ֆունկցիաների հետ՝ կոդի կրկնումից խուսափելու եւ ծրագրի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով
  • Ծանոթանալ տարբեր ֆորմատի ֆայլերի հետ աշխատանքին
  • Ծանոթանալ Python լեզվի օբյեկտ կողմնորոշված (object oriented) հատկությունների հետ
  • Ծանոթանալ Python լեզվի հիմնական եւ լրացուցիչ գրադարանների հետ

Միջին մակարդակի Python դասընթացի հիմնական նպատակներն են`

  • Պատկերացում ձեւավորել ԷՀՄ ճարտարապետության կառուցվածքի մասին
  • Հաղորդել Python ծրագրավորման լեզվի խորացված գիտելիքներ
  • Հիմունքային գիտելիքներ հաղորդել ալգորիթմական ծրագրավորման մասին
  • Պատկերացում ձեւավորել ցանցային տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցների մասին
  • Տալ խորացված գիտելիքներ web տեխնոլոգիաների, ցանցային ճարտարապետության եւ փոխգործելիության վերաբերյալ
  • Ծանոթացնել տվայլների պահպանման եղանակներին
  • Սովորեցնել ծրագրային միջավայրերի եւ տվյալների բազաների փոխկապակցման եղանակները
  • Հաղորդել խորացված գիտելիքներ Flask ֆրեյմվորքի եւ փոխկապակցված գրադարաններնի մասին
  • Փոխանցել գիտելիքներ scrapping-ի հիմնական մեխանիզմների մասին
  • Ձեւավորել կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա ինքնակրթությանը «Ծրագրավորում» մասնագիտության մեջ
Share