Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tech Week Goris 2020 կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում
News 24/08/2020 13:08

Նոյեմբերի 6-8-ը Գորիսում կանցկացվի Tech Week Goris 2020-ը։

Tech Week-ը մեկշաբաթյա միջոցառում է, որը կմիավորի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում:

Մեկ Տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն.

  • JS day՝ Tech Events Armenia-ի կողմից,
  • Software Testing and not only՝  ArmSTQB – Armenian Software Testing Qualifications Board-ի կողմից,
  • HackFest՝  ArmSec Foundation֊ի կողմից,
  • Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula֊ի կողմից,
  • Seaside Conf՝ Seaside Startup Summit֊ի կողմից,
  • Invest Conf` smartgate.vc կողմից,
  • կլոր սեղան քննարկումներ։

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

  • նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
  • «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում,
  • «Ինստիգեյթ Մոբայլ»-ը Կապանում կհիմնի ինժեներական թիմ:

Ամենահայտնի հայկական ՏՏ ընկերություններն ու դեմքերը կհանդիպեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։

Միջոցառումների շարքը հարթակ կլինի ՏՏ համայնքի միջև կապերի հաստատման և Հայաստանի մարզերի հզորացման համար։

Tech Week-ը կազմակերպվում է gg և Instigate ընկերությունների կողմից։ Գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct Development Office ընկերությունն է։ Event Partner-ն է Skill-ը:

Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։

Հետևեք միջոցառմանը՝ թարմացումները բաց չթողնելու համար։