Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Լիլիթ Ասատրյանը՝ ձեռներեց կանանց համար անցկացվող ծրագրի դասընթացավար
News 24/08/2020 13:32

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի դասընթացավարը Լիլիթ Ասատրյանն է:

Լիլիթը Ասիական զարգացման բանկի կանանց ձեռներեցության միջազգային մասնագետ է:

Բութքեմթի ընթացքում Լիլիթը կներկայացնի անձնական նախաձեռնողականության նրբությունները, կբացատրի մասնակիցներին՝ ինչպես արդյունավետ պլանավորել ժամանակը, սահմանել նպատակներ և հեշտությամբ հաղթահարել առաջացած խոչընդոտները:

Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին և 26-ին ISTC-ում (Երևան), GTC-ում (Գյումրի) և VTC-ում (Վանաձոր) հայտարարված է «Բաց դռների օր»։