«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի բութքեմփի շրջանակում անցկացվող վերջին դասընթացը լինելու է ներկայացման արվեստի մասին։
Բութքեմփի երևանյան մասնակիցների համար ներկայացման արվեստի դասընթացը կվարի Արեգ Գևորգյանը:
Արեգը ISTC հիմնադրամի տնօրենն է, ինչպես նաև դասավանդում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի «Տեխնոլոգիական ձեռներեցություն» առարկան:
Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան գրավիչ ներկայացնել իրենց բիզնես գաղափարը, կծանոթանան story telling-ի հիմունքներին՝ որպես սեփական գաղափարները ներդրողներին ներկայացներու գործիք:
Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին և 26-ին ISTC-ում (Երևան), GTC-ում (Գյումրի) և VTC-ում (Վանաձոր) հայտարարված է «Բաց դռների օր»։