Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«Անկաշկանդ ուսուցում» նախագծի այսօրվա բանախոսը Հայ-ռուսական համալսարանի տեխնոլոգիական զարգացման տնօրեն Դավիթ Զարգարյանն է
News 24/08/2020 14:34

#ԱնկաշկանդՈւսուցում ` #Edutainment նախագծի առաջիկա առցանց դասընթացները կվարեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում դրամաշնորհների մրցույթներում հաղթած և դասընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Այդ ընկերություններն իրականացնում են դասընթացները ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ:

«Անկաշկանդ ուսուցում» նախագծի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ հեռարձակվում են ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով։
Նախագծի շրջանակներում ներկայացվում են բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ:

Ուղիղ եթերի վերջում փորձագետները պատասխանում են նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին:
Ուղիղ հեռարձակումից հետո տեսանյութերը տեղադրվելու են նաև նախարարության յութուբյան ալիքում:
#Edutainment-ն առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Այսօր՝ 20։00-ին նախագծի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի տեխնոլոգիական զարգացման տնօրեն Դավիթ Զարգարյանը, թեման՝ «Տրանսֆորմացվող ապագա․ ի՞նչ սովորել այսօր վաղվա տեխնոլոգիական ոլորտում հաջողելու համար»։

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջով: