Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Որակի ապահովման մասնագետների և ոլորտով հետաքրքրվողների համար այսօր կանցկացվի ծրագրի թեստավորման դասընթաց
News 24/08/2020 15:26

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

Դասընթացը կվարի Արշակ Բալյանը՝ ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը: Նա որակի ապահովման ոլորտում առավել քան 10 տարվա աշխատանքային և առավել քան 6 տարվա դասավանդման փորձ ունի։