News

Սեդա Պապոյանը մարզային մասնակից-ձեռներեց կանանց համար կվարի ներկայացման արվեստի դասընթացը

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի բութքեմփի շրջանակում անցկացվող վերջին դասընթացը ներկայացման արվեստի մասին է։

Բութքեմփի մարզային մասնակիցների համար ներկայացման արվեստի դասընթացը կվարի Սեդա Պապոյանը:

Սեդան “Girls in tech Armenia” կազմակերպության ղեկավարն է և Հայաստանի Ամերիկյան համալսարանի ստարտափ մենթորներից մեկը:

Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին և 26-ին ISTC-ում (Երևան), GTC-ում (Գյումրի) և VTC-ում (Վանաձոր) հայտարարված է «Բաց դռների օր»։

Share