Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Անկաշկանդ ուսուցում» նախագծի հաջորդ բանախոսն Արթուր Հակոբյանն է. Նա կխոսի IOS-ից
News 25/08/2020 12:23

#ԱնկաշկանդՈւսուցում ` #Edutainment նախագծի առաջիկա առցանց դասընթացները կվարեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում դրամաշնորհների մրցույթներում հաղթած և դասընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Այդ ընկերություններն իրականացնում են դասընթացները ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ:

«Անկաշկանդ ուսուցում» նախագծի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Անկաշկանդ ուսուցում նախագծի հաջորդ հյուրը «Sunny School» ուսումնական կենտրոնի «iOS» ծրագրավորման դասընթացավար Արթուր Հակոբյանն է: Նա կխոսի «iOS-ի կարևորությունը ծրագրավորման մեջ» թեմայի շուրջ:

Զրույցն ուղիղ կհեռարձակվի ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջով օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ին: Բոլոր նրանք, ովքեր ունեն հարցեր թեմայի վերաբերյալ, կարող են գրել իրենց հարցերը մինչ եթերը և եթերի ընթացքում: Մասնագետը կպատասխանի բոլոր հարցադրումներին: