Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
BANA-ն արդեն Եվրոպայի բիզնես հրեշտակների շարքում է
News 25/08/2020 13:17

BANA-ն՝ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցն արդեն Եվրոպայի բիզնես հրեշտակների շարքում է։

BAE-ն՝ «Եվրոպայի բիզնես հրեշտակներ»-ը եվրոպական դաշինք է, որի կազմում ընդգրկված են առավել քան 40 հազար բիզնես-հրեշտակ, որոնք ներկայացնում են Եվրոպայի ամենազարգացած էկոհամակարգերը։

BAE նախագահ Լուիջի Ամաթին ողջունում է BANA-ի մուտքը եվրոպական ընտանիք՝ վստահ լինելով, որ այս անդամակցությունն առավել կամրապնդի և կխորացնի կապը եվրոպացի և հայ բիզնես-հրեշտակների միջև։ Եվրոպայի բիզնես հրեշտակների նախագահն անհամբերությամբ սպասում է՝ երբ են հայկական հավակնոտ և նորարար էկոհամակարգի հետ կիսվելու գաղափարներով, փորձով և բիզնես-հնարավորություններով։