News

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ՄԾ դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար:

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

Տնտ․գ․թ․, դոցենտ Գևորգ Արևշատյանը ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրի դասախոսներից է։ Նա կարծում է, որ աշխատաշուկայում ներկայումս մեծապես պահանջված, ինչպես նաև մասնագիտական կարիերայի համար իր հեռանկարով առանձնացող այս կրթական ծրագիրը ՀՀ բուհական համակարգում բացառիկ է իր փորձառու դասախոսական անձնակազմով, կրթական գործընթացների որակով, ժամանակի պահանջներին համահունչ արդի ծրագերով։

Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է։

Share