Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2020թ. հունվար – հունիս
News 25/08/2020 17:03

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Starthub Armenia-ն ներկայացնում է ցուցակում տեղ գտած ՏՏ ընկերությունները։

Սինոփսիս Արմենիան (Synopsys Armenia) ցուցակի 53-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 1.642 մլրդ դրամ հարկ։ Դիջիթեյնը ցուցակի 86-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 1.043 մլրդ դրամ հարկ։ Սոֆթ Կոնստրակտը 108-րդն է, ընկերությունը մուծել է 0.832 մլրդ դրամ հարկ։

Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ընկերությունը 124-րդ հորիզոնականում է՝ 0.733 մլրդ դրամ։ Պիկսարտը (PicsArt) 0.648 մլրդ դրամ ցուցանիշով 136-րդ հորիզոնականում է։ Հայկական Ծրագրերը 148-րդն են, մուծվել է 0.599 մլրդ դրամ հարկ։

Վիէմուեր Իսթերն Յուրոփը (VMware) 178-րդ տեղում է, ընկերությունը մուծել է 474.2 մլն դրամ հարկ։ Այյունեթվորքսը (IU Networks) 398.8 մլն դրամ մուծած հարկով 206-րդ հորիզոնականում է։ ԷՊԱՄ Սիսթեմզը 226-րդ հորիզոնականում է, մուծվել է 358.9 մլն դրամ հարկ։

Թիմվյուվեր Արմենիան (Teamviewer) 233-րդն է, ընկերությունը մուծել է 351.9 մլն դրամ հարկ։ Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս ընկերությունը 238-րդ հորիզոնականում է, մուծվել է 346.4 մլն դրամ հարկ։

Ռենդերֆորեսթը (Renderforest) 297.4 մլն դրամ մուծած հարկով զբաղեցնում է 281-րդ հորիզոնականը։ Ուորքֆրոնթ Արմենիա ընկերությունը 300-րդն է, մուծվել է 283.9 մլն դրամ հարկ։ Հայաստանի Հանրապետությունում Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ԲԸ մասնաճյուղը 348-րդ հորիզոնականում է, մուծվել է 238.4 մլն դրամ հարկ։

Վեբբ Ֆոնտեն (Webb Fontaine) Հոլդինգ ընկերությունը 372-րդ հորիզոնականում է, մուծվել է 221.9 մլն դրամ հարկ։ Օպտիմ Արմենիան (Optym Armenia) 385-րդն է, մուծվել է 213.3 մլն դրամ հարկ։ Լսոֆտ ընկերությունը 407-րդն է, մուծված հարկերի ծավալը կազմել է 200.4 մլն դրամ։

ԷՍԷՖԷԼ (SFL) ընկերությունը 444-րդն է, ընկերության կոմից մուծվել է 184.3 մլն դրամ հարկ։ ՎՕԼՕ-ն (VOLO) 469-րդ հորիզոնականում է, ընկերության կոմից մուծվել է 173.9 մլն դրամ հարկ։ EPYGI Labs AM ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը 527-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 153.7 մլն դրամ հարկ։

ՍերվիսԹայթան Արեվելք (ServiceTitan) ընկերությունը ցուցակի 538-րդ հորիզոնականում է, մուծվել է 151.1 մլն դրամ հարկ։ Օ-ԷՄ-ԴԻ ընկերությունը 554-րդն է, ընկերությունը մուծել է 146.5 մլն դրամ հարկ։ ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգը 577-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 138.9 մլն դրամ հարկ։

Ինստիգեյթ Մոբայլը 596-րդն է, ընկերությունը մուծել է 134.2 մլն դրամ հարկ։ Դոմ-Դենիել ընկերությունը 602-րդ հորիզոնականում է, մուծվել է 132.7 մլն դրամ հարկ։ Սինափտիկս Սոֆթուերը 608-րդն է, մուծվել է 130.9 մլն դրամ հարկ։

Դիջիթեք էյէմ ընկերությունը 620-րդն է, ընկերությունը մուծել է 128.5 մլն դրամ հարկ։ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտը 657-րդ հորիզոնականում է, մուծվել է 120.8 մլն դրամ հարկ։ Օրաքլ Ար Ընդ Դի ընկերությունը 680-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 117.4 մլն դրամ հարկ։

Ինտերնետ Պրոջեքտս (Menu.am) ընկերությունը 681-րդն է, մուծվել է 117 մլն դրամ հարկ։ Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ Ընկերության Հայաստանյան Մասնաճյուղը 682-րդն է, ընկերությունը մուծել է 117 մլն դրամ հարկ։ Դիսքօ Էյ Էմ (DISQO) ընկերությունը 714-րդ հորիզոնականում է, մուծվել է 111.2 մլն դրամ։

Ա. Ի. Ալիխանյանի Անվան Ազգային Գիտական Լաբորատորիան (ԵՖԻ) 782-րդն է, մուծվել է 100.5 մլն դրամ հարկ։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) 878-րդն է, մուծվել է 85.2 մլն դրամ հարկ։ Լոկատորը 894-րդն է, ընկերությունը մուծել է 83.9 մլն դրամ հարկ։

Մակադամիան ԱՌ-ը 923-րդն է, մուծվել է 81.6 մլն դրամ։ Ինֆորմատիկ Սոլուշն ընկերությունը 926-րդն է, մուծվել է 81.4 մլն դրամ։ ՋիՋին (gg) 944-րդն է, մուծվել է 79.4 մլն դրամ հարկ։

Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտը 945-րդն է, մուծվել է 79.26 մլն դրամ։ Կրիսպը (krisp) 980-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 76.5 մլն դրամ հարկ։

Նշված ընկերությունների կողմից մուծվել է 11.611 մլրդ դրամ հարկ, ինչը կազմում է 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված 492.67 դրամ հարկերի 2.36%-ը։

Եթե 1000 խոշոր հարկատուների ցուցակում կան ընդգրկված ՏՏ ընկերություններ, որոնք տեղ չեն մեր ցուցակում խնդրում ենք տեղեկացնել մեզ: