News

QA հիմունքների դասընթացը կմեկնարկի վաղը

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting:

Դասընթացը կվարի Արշակ Բալյանը՝ ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը: Նա որակի ապահովման ոլորտում առավել քան 10 տարվա աշխատանքային և առավել քան 6 տարվա դասավանդման փորձ ունի։

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Մասնակցության դիմումը կարող եք լրացնել այստեղ։

Դասընթացը կմեկնարկի վաղը՝ օգոստոսի 27-ին, 19։00-ին։

Share