News

PicsArt-ն առաջարկում է Backend-ի հնգամսյա անվճար դասընթաց

PicsArt-ն առաջարկում է Backend դասընթաց, որին  մասնակցելով ուսանողները հնարավորություն կունենան սովորել Java և Javascript ծրագրավորման լեզուները և խորացնել իրենց գիտելիքները՝ սովորելով Data Structures, Algorithms, Databases, Software Architecture, Software Testing և DevOps հմտություններ։ Գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կհրավիրվեն PicsArt` փորձաշրջան անցնելու։

Դասընթացին կարող են դիմել այն անձինք, որոնք ծանոթ են ծրագրավորման հիմունքներին և լիովին տիրապետում են առնվազն մեկ ծրագրավորման լեզվի, օրինակ՝ c, c++, Java, JS, Python կամ C#։

Ծրագրին ծանոթանալ ու հայտադիմում ներկայացնել կարող եք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։ Դասընթացն անվճար է՝ 5 ամիս տևողությամբ։ Ուսումնական ծրագրի մեկնարկը հոկտեմբերին է։

Share