Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ՄԾ դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է
News 26/08/2020 14:21

Լիլիթ Ադոյանը ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրի փորձարկման շրջանավարտներից է։
Լիլիթը ՀԱՊՀ-ում «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում ՏՏ ճյուղում» մասնագիտությամբ բակալավրի աստիճանն ավարտելուց հետո նույն մասնագիտությամբ մագիստրատուրան շարունակելուց բացի մասնակցել է նաև «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրի փորձարկմանը։ Վերջինիս նոր մարտահրավեր էր, որի շնորհիվ Լիլիթը ընդլայնեց իր գիտելիքները համակարգային ինժեներության գործընթացների կազմակերպման, նախագծման ու ինտեգրման, ինչպես նաև նախագծերի ղեկավարման բնագավառներում։ Մասնագիտությունը շատ ընդգրկուն է, որը բացի տեսական գիտելիքից թույլ է տալիս ընդլայնել նաև գործնական կարողությունները՝ հանդիպելով ոլորտի գիտակների և փորձագետների հետ, ինչպես նաև այցելել տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններ։
Դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Ռատգերս համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինժեներական քաղաքի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: