Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հակոբ Արշակյանը՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի մասին
News 27/08/2020 11:35

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

ՀՀ կառավարության 2020թվականի հուլիսի 16֊ի N 1218-Լ որոշմամբ հաստատվել են «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցության չափորոշիչները, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն առկա է Որոշման հավելվածում հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/34471/:

Մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին մասնակցության իրավունք ունեն Հայաստանում գրանցված առևտրային և ոչ առևտրային, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունները՝ Հայաստանում գրանցված մասնաճյուղերի միջոցով, հետևյալ ոլորտներից՝

  • նյութագիտություն,
  • էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),
  • չափիչ սարքավորումներ և համակարգեր
  • ավիատեզերական սարքավորումներ և համակարգեր,
  • ռոբոտաշինություն,
  • կիսահաղորդչային սարքավորումներ,
  • վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),
  • կենսաբժշկական սարքավորումներ:

Երևանի Բագրևանդի փողոցի 3 հա տարածքում շարունակվում են «Ինժեներական քաղաքի» կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ծրագիրը նախատեսում է մշակել և գործադրել 2 բաղադրիչ՝ ենթակառուցվածքային և բովանդակային։

Ենթակառուցվածքային բաղադրիչը նախատեսում է ստեղծել  արդիական ենթակառուցվածք, որում  կներառվեն ինժեներական բիզնես աքսելերատոր, գրասենյակային տարածքներ, արտադրական շենքեր ու շինություններ։ Այստեղ կմիավորվեն նաև Ինժեներական կենտրոնը, Գիտության և տեխնիկայի, Տիեզերքի թանգարանները, Ինժեներական գրադարանը։

Բովանդակային բաղադրիչը 4 ուղղություն ունի՝ լաբորատորիաների, արտհեստանոցի և արտադրամասին ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, վերապատրաստման դասընթացներ և «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն՝ մագիստրոսական ծրագիր։

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի տեխնոլոգիական ժամանակակից ենթակառուցվածք, ինովացիոն էկոհամակարգ, կհիմնվեն համատեղ օգտագործման լաբորատորիաներ, փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասեր, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ։ Այստեղ կմեկտեղվի հայկական ինժեներական մտքի հիմնական ներուժը: Ոլորտի մասնագետներն առավել արդյունավետ աշխատելու լայն հնարավորություն կստանան:

«Ինժեներական քաղաքը» կնպաստի ոլորտի արդիական ենթակառուցվածքների, նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծմանը, մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինժեներական և ԲՏ արտադարանքի և ծառայությունների արտահանմանը դեպի համաշխարհային շուկա՝ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա թիրախավորելով որպես բարձր տեխնոլոգիական, ճարտարագիտական նորարարական լուծումների տարածաշրջանային կենտրոն։