Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանի ստարտափ ակադեմիան հրավիրում է քննարկման՝ ինչպես արդյունավետ վաճառել մեծ կորպորատիվ հաճախորդներին
News 27/08/2020 11:56

Օգոստոսի 28-ին Հայաստանի ստարտափ ակադեմիան կազմակերպում է քննարկում, որի ընթացքում ձեռնարկությունների վաճառքի առաջատար մասնագետները կխոսեն այն մասին, թե ինչպես արդյունավետ վաճառել մեծ կորպորատիվ հաճախորդներին: Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու և հարցեր ուղղելու ոլորտի մասնագետներին, որոնք  մեծ հաջողություններ են գրանցել համաշխարհային առաջատար ընկերություններում `SAP, Clay AIR և այլն, ԱՄՆ-ից մինչև Եվրոպա:
Քննարկման խոսնակներն են․
Քիրստեն Բոյլեու՝ SAP ընկերությունում թվային տրասնֆորմացիայի ապահովման գլոբալ ղեկավար,
Բոբ Ապոլոն՝ Inflexion-Point Strategy Partners ընկերության հիմնադիր,
Ռոբերտ Սչոենֆիլդ՝ Krisp ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն,
Վարագ Ղարիբջանյան՝ Clay AIR ընկերության եկամուտների գծով գլխավոր պատասխանատու,
Էդուարդ Մկրտչյան՝ Վիվա-ՄՏՍ ընկերության վարչական ծառայությունների բաժնի վարիչ։
Քննարկումը կվարի Զարեհ Զուրաբյանը՝ Bio-ITech, Americas ընկերության տնօրեն:
Քնարկման վերջում խոսնակներին կարող է հարցեր ուղղել նաև հանդիսատեսը։
Հիշեցնենք՝ քննարկումը տեղի կունենա օգոստոսի 28-ին, 20։00-ին։ Առցանց հեռարձակմանը հետևեք այստեղ։
Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: