Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Hero House-ը մեկնարկել է արհեստական բանականության ինկուբացիոն ծրագիրը. այսօր կկայանա ծրագրի տեղեկատվական հանդիպումը
News 27/08/2020 12:06

Hero House-ը մեկնարկել է արհեստական բանականության ինկուբացիոն ծրագիրը, որը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և հնարավորություն տալիս մասշտաբայնացման զարգացման:
Ծրագրի ընթացքում ուսանողները աշխատում են հետազոտության ղեկավարների և ընկերությունների ներկայացուցիչների հետ` ընկերությունների առջև ծառացած հաշվարկների հետ կապված տեխնոլոգիական մարտահրավերները հայտնաբերելու և համապատասխան լուծումներ կառուցելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել պրակտիկ և կիրառական փորձ ՝ փորձառու մասնագետների հսկողության ներքո աշխատելով: Ուսանողները ստանում են բացառիկ մենթորություն Հայաստանում ԱԲ մասնագետների կողմից, աշխատում են հաջողակ ձեռներեցների, առաջատար գիտնականների և վաղ փուլերի ստարտափերի հետ ՝ ընկերությունների համար շուկայի նոր հնարավորություններ բացահայտելու և ինկուբատորից նշանակալից գործնական փորձ ստանալու համար:
Այսօր՝ 19։00 տեղի կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կարող եք ավելին իմանալ ծրագրի մասին, ծանոթանալ պրոյեկտներին և ղեկավարներին, ինչպես նաև ստանալ հետաքրքրող հարցերի պատասխաններ։
ՀԵԵՀ Ձեռնարկատիրության ակադեմիան և SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու ծրագրի երկրորդ շրջափուլը, որին կարող են դիմել պրոյեկտներ Արևելյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ առցանց միջոցառումներին հետևեք այստեղ։