News
27/08/2020 12:38
PicsArt-ն առաջարկում է տվյալների ճարտարագիտության դասընթաց, որը Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու։ Դասընթացի ընթացքում ուսանողները կծանոթանան աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությանը։ PicsArt-ն այն եզակի ընկերություններից է, որը Big Data է օգտագործում, և սա հիանալի հնարավորություն է բոլոր ցանկացողների համար։ Լավագույն ուսանողներին հնարավորություն է ընդձեռվելու փորձաշրջան անցնել PicsArt-ում։
Ծրագրի ընթացքում ուսանողները կսովորեն Apache Hadoop Fundamentals, Apache Spark Fundamentals, Introduction to Apache Kafka, Data Streaming, Data Lake.
Ծրագրին ծանոթանալ ու հայտադիմում ներկայացնել կարող եք այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է։ Դասընթացն անվճար է՝ 2 ամիս տևողությամբ։ Ուսումնական ծրագրի մեկնարկը հոկտեմբերին է։