Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Pro talks at Tumo labs նախագիծը վերադառնում է՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի ՏՏ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ ու քննարկել տեխնոթեմաներ։ Հաջորդ հյուրը DISQO Armenia-ի ծրագրավորման թիմի ղեկավար Հարություն Բաղդասարյանն է։
Այս հանդիպման ընթացքում կսովորեք համակարգի արտաքին ազդակներից հասկանալ դրա ներքին վիճակը, մեկ բառով ասած՝ դիտարկելիություն (observability) և պատկերացում կկազմեք, թե ինչպես կարող է դա օգնել ծրագրային ինժեներների թիմերին: Այնպես որ, եթե ցանկանում եք տիրապետել դիտարկելիության գործիքներին, իմանալ դրա առավելությունները և վերջում պարզել՝ ի վերջո դիտարկելիություն, թե մոնիթորինգ։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ 20:00-ին՝ առցանց ձևաչափով։ Բանախոսը կպատասխանի նաև մասնակիցներին հուզող հարցերին։