Հայաստան ստարտափ ակադեմիան շարունակում է համաշխարհային ստարտափ ծրագրեր ներգրավել կազմակերպվող առցանց քննարկումների շարքում: Հերթական քննարկումը սեպտեմբերի 2-ին է՝ 20:00-ին:
Եթե ցանկանում եք իմանալ՝ ինչ է անհրաժեշտ Techstars-ի ուշադրության կենտրոնում լինելու համար, ինչ ծրագրեր են հասանելի, ինչու Techstars-ում միանշանակորեն դեմ են օնլայն Դեմո օրերին, որոնք են Techstars ցանցում լինելու առավելությունները, ինչ հնարավորություններ է առաջարկում Techstars Talent-ը և շատ ավելին, հետևեք ուղիղ հեռարձակմանն այստեղ:
Խոսնակներ․
Էնրիկետա Գոնզալես Լիզարդի՝ Եվրոպայում և Ասիայում Techstars-ի իրականացման մենեջեր,
Արամ Ջիվանյան՝ Skycryptor և KMSchain ընկերությունների համահիմնադիր,
Տարոն Լիզագուբ՝ Knoxlabs ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն,
Արամ Ավետիսյան՝ Polixis ընկերությունում ծրագրակազմի զարգացման ավագ ինժեներ:
Մոդերատոր.
Մանե Եգանյան, Catalyst հիմնադրամում ձեռնարկատիրական օգնական:
Առցանց միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից: