Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դարձի՛ր Թումո տուփի ուսանող Բերդում
News 01/09/2020 13:39

Առաջին Թումո տուփն արդեն շատ շուտով կսկսի իր աշխատանքը Տավուշի մարզի Բերդ համայնքում:

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը: Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանիների: Բերդի և շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը կանցնեն Բերդում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար կմեկնեն Թումո Դիլիջան:

12-18 տարեկան յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Թումո ուսանող ու սկսել իր կրթական ուղին հենց տեղում: Այս մոբիլ մինի-Թումոները ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով հարմարավետ ուսման համար: Ձեզ մնում է միայն գրանցվել: