Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
ՁԻՀ-ը սկսում է հաջողակ կանանց հետ հանդիպումների շարք
News 02/09/2020 11:10

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի առաջին փուլը՝ բութքեմփն ավարտվել է, և մասնակիցները պատրաստվում են ներկայացնել իրենց բիզնես գաղափարները հաջորդ՝ աքսելերացիոն փուլ անցնելու համար:

Նրանց առավել ոգևորելու նպատակով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սկսում է իրենց մասնագիտական գործունեության մեջ հաջողություններ գրանցած կանանց հետ հանդիպումների շարք:

Սեպտեմբերի 3-ին կկայանա հանդիպում Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի հետ, որի ընթացքում նա` որպես կին առաջնորդ, կկիսվի իր հաջողության պատմությամբ և կներկայացնի խոչընդոտները հաղթահարելով առաջ շարժվելու իր բանաձևը: