News

«Անկաշկանդ ուսուցում» նախագծի հաջորդ բանախոսը Նարեկ Ասլիկյանն է

#Edutainment #ԱնկաշկանդՈւսուցում նախագծի հաջորդ հյուրը Meettal ընկերության համահիմնադիր Նարեկ Ասլիկյանն է:

Նա ուսուցողական զրույց կվարի «Ինչպես դառնալ Technical Recruiter» թեմայի շուրջ:

Զրույցն ուղիղ կհեռարձակվի ՀՀ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջով այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին: Բոլոր նրանք, ովքեր ունեն հարցեր թեմայի վերաբերյալ, կարող են գրել իրենց հարցերը մինչ եթերը և եթերի ընթացքում:

Մասնագետը կպատասխանի բոլոր հարցադրումներին:

Share