News

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում է տեղեկատվական հանդիպման C#/NET դասընթացին ընդառաջ

Մեկնարկում է համավճարով ծրագրավորման դասընթացը։ C#/NET դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Սեպտեմբերի 16-ին՝ 19։00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննակվի.

  • Ծրագրավորման որ լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
  • ինչու սկսել հենց C#-ից,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրին և լրացնել հայտադիմումն այստեղ։

Share