Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում
News 03/09/2020 13:37

Նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է Կորոնավիրուսի (#Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության դրամաշնորհային ծրագիրը և Պետական աջակցության 17-րդ միջոցառման երեք ծրագրերը:

Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվել է հինգ լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն և երկուական 2մլն ՀՀ դրամ գումարի չափով` (https://hti.am/main.php?lang=1&page_id=740

Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային 3 մրցույթներ՝ համապատասխանաբար 330 մլն, 460 մլն և 90 մլն մրցութային բյուջեներով՝

● Նորարարական Դրամաշնորհներ (մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 141 հայտ, որոնցից գնահատման փուլում են 117֊ը, անվավեր են ճանաչվել 24֊ը: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 35 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլի արդյունքները ամփոփվում են: Ծրագրի բյուջեն 330 մլն դրամ է։ (https://hti.am/main.php?lang=1&page_id=758)

● Կայացած Ընկերությունների Դրամաշնորհներ (մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 148 հայտ, որոնցից գնահատման փուլում են 143-ը, անվավեր է ճանաչվել 5 հայտ: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 46 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլն այս պահին ընթացքի մեջ է և արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի: Ծրագրի բյուջեն 460 մլն դրամ է:

● Համաֆինանսավորման Դրամաշնորհներ. (100%-ի չափով համաֆինանսավորում, բայց ոչ ավելի քան 30 մլն ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 1֊ը, այս պահին ստացվել է 4 հայտ: Ծրագրի բյուջեն 90 մլն դրամ է:

ՀՀ ԲՏԱ Նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ դրամաշնորհ է տրամադրվել «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին` կազմակերպելու և իրականացնելու Թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման (ԹԱՇՍ) մրցույթ՝ տրամադրելով 90մլն ՀՀ դրամ:

Սահմանված ժամկետներում «Ինժեներական Ասոցիացիան» հայտարարել և կազմակերպել է մրցույթ՝ ստեղծելով հատուկ մասնագիտական հանձնաժողով, ուր ընդգրկված էին ներկայացուցիչներ ԲՏԱ և Առողջապահության նախարարություններից, գիտահետազոտական ինստիտուտներից և ինժեներական ընկերություններից:

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել YEA Engineering ընկերությունը, որը ներկայացրել էր ԹԱՇՍ նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկման, համակարգի նախագծման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման ամբողջական փաթեթ (https://www.facebook.com/watch/?t=0&v=290310322244847):