Renderforest վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման և կայքերի նախագծման հարթակը նշում է հիմնադրման 5-ամյակը։
Հայաստանի ամենահաջողված ստարտափներից մեկը՝ Renderforest-ը գործունեությունը սկսել է 3-հոգանոց թիմով, հիմա ընկերության աշխատակիցները 75-ն են։ Այս ընթացքում Renderforest-ը համախմբել է աշխարհի շուրջ 140 երկրի 10 միլիոն օգտատերերի, որոնք հարթակում ստեղծել են 30 միլիոնից ավել հոլովակ։
Ընկերության հաջողության գրավականը մարդկային որակյալ ռեսուրսն ու աշխատանքային էթիկայի պահպանումն է։
https://www.facebook.com/Renderforest/videos/243416866896539/
Ստարտափի հիմնադիրները միշտ վստահ են եղել՝ վիդեոմարքեթինգը հաջողված մարքեթինգի ապագան է, ուստի ստեղծեցին հարթակ, որով հնարավոր է ստանալ պրոֆեսիոնալ պրոմո-հոլովակներ մի քանի րոպեում։
Հայակական ընկերությունն աշխարհի առաջատարներից է այս ոլորտում։
Օգոստոսին հայկական ստարտափը գործարկեց նոր հավելված, որով կարող են տեսանյութեր պատրաստել ios օպերացիոն համակարգի օգտատերերը։ Այնպես որ iPhone-ի սիրահարները կարող են Renderforest – Video Maker բազմաֆունկցիոնալ հավելվածի միջոցով մի քանի րոպեում ընդամենը 3 քայլով ստանալ որակյալ հոլովակներ։ Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։
Ի դեպ, Renderforest-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընթացիկ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 297.4 մլն դրամ հարկ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 281-րդ հորիզոնականը։
Starthub Armenia-ն շնորհավորում է Renderforest-ին։ Մենք ցանկանում ենք, որ ընկերության թիմն այնքան հաջողություններ գրանցի, այնքան նորություններ ունենա, որ նույնիսկ չհասցնենք լուսաբանել։
Հ.Գ. – Այս ամիս մենք անպայման կանդրադառնանք Renderforest-ին՝ թիմի հաջողությունների, հանդիպող դժվարությունների, առօրյայի և տեսլականի մասին պատմելող տեսանյութով։