News

Renderforest-ը 5 տարեկան է

Renderforest վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման և կայքերի նախագծման հարթակը նշում է հիմնադրման 5-ամյակը։

Հայաստանի ամենահաջողված ստարտափներից մեկը՝ Renderforest-ը գործունեությունը սկսել է 3-հոգանոց թիմով, հիմա ընկերության աշխատակիցները 75-ն են։ Այս ընթացքում Renderforest-ը համախմբել է աշխարհի շուրջ 140 երկրի 10 միլիոն օգտատերերի, որոնք հարթակում ստեղծել են 30 միլիոնից ավել հոլովակ։

Ընկերության հաջողության գրավականը մարդկային որակյալ ռեսուրսն ու աշխատանքային էթիկայի պահպանումն է։

 

 

Ստարտափի հիմնադիրները միշտ վստահ են եղել՝ վիդեոմարքեթինգը հաջողված մարքեթինգի ապագան է, ուստի ստեղծեցին հարթակ, որով հնարավոր է ստանալ պրոֆեսիոնալ պրոմո-հոլովակներ մի քանի րոպեում։

Հայակական ընկերությունն աշխարհի առաջատարներից է այս ոլորտում։

Օգոստոսին հայկական ստարտափը գործարկեց նոր հավելված, որով կարող են տեսանյութեր պատրաստել ios օպերացիոն համակարգի օգտատերերը։ Այնպես որ iPhone-ի սիրահարները կարող են Renderforest – Video Maker բազմաֆունկցիոնալ հավելվածի միջոցով մի քանի րոպեում ընդամենը 3 քայլով ստանալ որակյալ հոլովակներ։ Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։

Ի դեպ, Renderforest-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընթացիկ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ընկերությունը վճարել է  297.4 մլն դրամ հարկ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 281-րդ հորիզոնականը։

Starthub Armenia-ն շնորհավորում է Renderforest-ին։ Մենք ցանկանում ենք, որ ընկերության թիմն այնքան հաջողություններ գրանցի, այնքան նորություններ ունենա, որ նույնիսկ չհասցնենք լուսաբանել։

Հ.Գ. – Այս ամիս մենք անպայման կանդրադառնանք Renderforest-ին՝ թիմի հաջողությունների, հանդիպող դժվարությունների, առօրյայի և տեսլականի մասին պատմելող տեսանյութով։

Share