Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ծրագրավորման հիմունքներ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ  սկսնակների համար
News 07/09/2020 11:34

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթաց։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`

  • ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,

  • հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,

  • ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի    հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,

  • զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին արդեն դիմել է 3348 մասանակից, իսկ դասընթացներին մասնակցում է 1525 ուսանող։ 550 մասնակից էլ ավարտել է դասընթացը։ Մարզային մազնակցությունը ծրագրին կազմում է 49,7 տոկոս։

Ծրագրին ծանոթանալ ու մասնակցության համար դիմել կարող եք այստեղ։