Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում. Թվայնացում
News 07/09/2020 11:37

Մշակվել է ՀՀ թվայնացման 2020-2025թթ․ ռազմավարության նախագիծը, սահմանվել են ՀՀ թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները:

Նախագիծը տեղադրվել է e-draft կայքում, պետական կառույցների և քաղաքացիների առաջարկների հիման վրա լրամշակվել է և քննարվել ՀՀ վարչապետի աշխատակազմի Թվայնացման խորհրդի նիստում:
Թվայնացման գործընթացների և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը ընթացիկ փուլում է:

Կազմվել է Թվայնացման գործընթացների իրականացման սխեմատիկ պատկերը, ուսումնասիրվում է կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսի առաջատար դիրքերում գտնվող երկրների փորձը կիբեռանվտանգության ստանդարտների մշակման աշխատանքների շրջանակներում:

Մշակվել է տվյալների բազա Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվող, շահագործման հանձնվող և ընթացիկ շահագործվող էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ:

Միացյալ ազգերի կազմակերպության կողմից անցկացվող էլեկտրոնային կառավարման զարգացման (E-Government Development Index EGDI) հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվակաին 2018-ի նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել է ամենամեծ առաջընթացներից մեկը ասիական տարածաշրջանում` 87-ից բարելավելով մինչև 68: Հետազոտության արդյունքներով՝ Հայաստանը նաև ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում:

Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և «բարձր թվայնացվածներից» կտեղափոխվի «շատ բարձր թվայնացված» կառավարվող երկրների շարքը: