Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում. «Հայկական վիրտուալ կամուրջ»
News 08/09/2020 11:44

Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 3֊ին և իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիլիկոնյան Հովտի մասնաճյուղի կողմից՝ հաշվի առնելով, որ այն շահույթ չհետապնդող հայկական ամենախոշոր կազմակերպությունն է և ունի Սփյուռքի հետ հաստատած կապեր ողջ աշխարհում:

Ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի հետ համատեղ կազմակերպել կայացած ընկերությունների համար աքսելերացիոն դասընթացներ, որտեղ մենթորները, փորձագետները և խոսնակները կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնո ոլորտի հայ ներկայացուցիչները: Նրանց թվում են՝ Նուբար Աֆեյանը, Ռեվ Լեպարիդյանը (NVidea ընկերության փոխնախագահ), Ջոն Քիբարյանը (PDF Solution հիմնադիր և գործադիր տնօրեն), Երվանդ Զորյանը (Synopsys ընկերության գլխավոր ճարտարագետ և Synopsys Հայաստանի նախագահ, Ալեքսիս Օհանյանը (Reddit ընկերության հիմնադիր), այլք:

Համավարակի պայմաններում նախատեսվում է աքսելերացիոն դասընթացն անցկացնել առցանց։ Համավարակի ավարտից հետո, ընկերությունները կայցելեն Սիլիկոնյան Հովիտ և տեղում կհանդիպեն մենթորներին, ներդրողներին, այցելություններ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ, կգտնեն նոր գործընկերներ և շուկաներ:

Աքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունումն ավարտվել է օգոստոսի 23֊ին, դասընթացները կմերկնարկեն սեպտեմբերին: Դասընթացները կտևեն 8 շաբաթ և կիրականացվեն Հայկական Վիրտուալ Համալսարանի միջոցով:

Առաջին փուլի համար նախատեսվում է ընտրել լավագույն 15 ընկերությունները, որոնք կմասնակցեն առցանց դասընթացին, ապա կայցելեն Սիլիկոյնյան հովիտ:

Երկրորդ փուլի ընտրությունը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին՝ ընտրելով ևս 15 ընկերություն:

Ծրագրի երկրորդ բաղադրիչով Դրեյփերի համալսարանի գարնան դասընթացներին մասնակցելու համար ստացվել է 244 դիմում։ Հաղթող է ճանաչվել 5 սկսնակ ձեռներեց, ևս 3֊ը՝ Համալսարանի կողմից ստացել են մասնակի կրթաթոշակ, գումարի մնացած 50%-ը տրամադրել է «Իմ քայլը» հիմնադրամը:

Ամռային դասընթացներին մասնակցելու համար ստացվել է 122 դիմում։ Հաղթող են ճանաչվել լավագույն 5-ը, որոնք արդեն մասնակցում են առցանց դասընթացներին և մրցույթներին: Համավարակի ավարտից հետո՝ հաղթած ձեռներեցները կայցելեն Դրեյփերի համալսարան և տեղում կմասնակցեն 7 շաբաթ տևողությամբ դասընթացներին, իսկ ավարտին՝ ծրագրերը կներկայացնեն վենչուրային կապիտալիստներին:

Առցանց դասընթացներին մասնակցելու համար 13 ձեռներեցների համար ծախսվել է 10.400 ԱՄն դոլար (1 Անձի մասնակցությունը՝ 800 ԱՄՆ դոլար է):

Ծրագրի երրորդ բաղադրիչով նախատեսում է Հայաստանում հիմնել առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ը:

ՀԱԲ-ի փիլիսոփայությունը իննովացիաներ ձևավորող Էկոհամակարգի ամբողջականցումն է, որը հնարավոր է դառնալու կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ: ՀԱԲ֊ում աշխատանքային տարածքներ են տրամադրվելու Հայաստան տեղափոխված ստարտափներին, որտեղ հնարավոր կլինի կյանքի կոչել նորարական գաղափարները, կազմակերպել «Ինկուբացիոն» ու «Աքսելերացիոն» ծրագրերը։ Այստեղ հնարավորություններ կստեղծվեն ընկերությունների համար՝ հանդիպելու վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների հետ և ներկայացնելու արտադրանքը, կազմակերպելու հանդիպումներ և քննարկումներ ոլորտի հաջողական ձեռներեցների հետ:
ՀԱԲ-ը կտեղակայվի Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում, որը Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից է եղել։

ՀԱԲ-ի ընդհանուր տարածքը 682.5քմ է, բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ անհրաժեշտ տարածքներից:

Արդեն ավարտվել է ներքին հարդարման ինտերիեր դիզայնի մրցույթը, ներկայացված նախագիծը գտնվում է հաստատման փուլում: Տարածքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին: